fbpx
Հասարակություն

«Սանիթեքն» անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի և Հայկ Մարությանի աշխատանքային քննարկմանը

«Սանիթեք» ընկերությունը հայտարարություն է տարածել՝ արձագանքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և քաղաքապետ Հայկ Մարությանի՝ Facebook-ի ուղիղ եթերում կայացած զրույցին:

««Սանիթեք» ընկերությունը բազմիցս նամակներով դիմել է երկրի վարչապետին հանդիպելու և իրավիճակը ներկայացնելու խնդրանքով, սակայն բոլոր նամակները մնացել են անպատասխան: Ըստ երևույթին՝ քաղաքապետի արձագանքները բավարար էին:

Ընկերությունը, հրավերի դեպքում, պատրաստակամ էր մասնակցելու երեկ տեղի ունեցած աշխատանքային քննարկմանը, որպեսզի վարչապետը և հասարակությունը հնարավորություն ունենային լսելու իրավիճակի երկու կողմերին։ Սակայն համախմբված զրպարտությունը շարունակվում է և նպատակը պարզ է:

Հայտնում ենք մեր համաքաղաքացիներին, որ չնայած «Սանիթեք»-ն իր վերջին ասուլիսին շատ անկեղծ էր, ընկերությունն առաջիկայում կրկին, մեկ անգամ ևս հանդես կգա և կետ առ կետ կանդրադառնա երեկվա աշխատանքային հանդիպման ընթացքում հնչած ողջ ապատեղեկատվությանը, որպեսզի չխեղաթյուրվի հասարակական կարծիքը»,- նշված է ընկերության տարածած հայտարարության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ