Սպորտ

Ֆլումինենսեի սանը Փյունիկ է տեղափոխվել

«Փյունիկ» ՖԱ-ն նոր համալրում ունի։ Թիմին է միացել 27-ամյա բրազիլացի հարձակվողական ոճի կիսապաշտպան Հիգոր Ռոդրիգես Բարբոսա Լեյտեն, հայտնում են ակումբի պաշտոնական կայքից։

Լեյտեն բրազիլական Ա սերիան ներկայացնող «Ֆլումինենսեի» սան է, հանդես է եկել «Ավայ», «Կրիսիումա», «Վոլտա Ռեդոնդա», «Գոյաս», «Էյբիսի», «Լոնդրինա», «Պարանա», «Նովորիզոնտինո» և «Բոտաֆոգո» ակումբներում։

«Փյունիկ» ՖԱ-ն բարի գալուստ և հաջող խաղ է մաղթում Հիգոր Լեյտեին։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ