fbpx
Հասարակություն

Յուրի Սաքունցը համաշխարհային նոր ռեկորդ է սահմանել` ճկույթով քաշելով մետրոյի երկու վագոն

Այսօր Մետրոպոլիտենի Էլ-Հավաքակայանումհայ բռնցքամարտիկ Յուրի Սաքունցը համաշխարհային նոր ռեկորդ է սահմանել` քաշելով մետրոյի երկու վագոն։ Ընդհանուր 70 տոննա կշռող վագոնները նա քաշել է 10 մետր հեռավորության վրա՝ օգտագործելով միայն ճկույթը։

Սաքունցի առաջին ռեկորդը նախկինում սահմանվել էր 2019 թվականի փետրվարի 25-ին, երբ նա ընդամենը 33 տոննա կշռող վագոնը քաշեց 20 մետր հեռավորության վրա՝ կրկին օգտագործելով միայն ճկույթը։

«Հայկական ոգին երբեք չի դադարում զարմացնել ինձ»,- ասել է Դոնալդ Ուիլսոն Բուշը՝ HYECoin, Inc.-ի համահիմնադիրը:

Յուրի Սաքունցը սիրողական բռնցքամարտիկ է և Հայաստանի մարտարվեստի չեմպիոն։ Նա նաև ուժային եռամարտի աշխարհի կրկնակի չեմպիոն է և ուժային ըմբշամարտի աշխարհի գավաթի բրոնզե մեդալակիր։ Մինչ այս Սաքունցը, բացի այժմ գրանցած ռեկորդից, սահմանել էր ևս չորս համաշխարհային ռեկորդներ։

Ավելին՝ այստեղ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ