«Օսկար»-ի մրցանակակիր ամենահայտնի մուլտֆիլմերից մեկը՝ «Սառցե սիրտը» շարունակություն կունենա։ Հեղինակավոր Disney ընկերությունը հրապարակել է առաջին թիզերը, որը դիտումների քանակը ընդամենը մի քանի օրվա ընթացքում հասել է 30 միլիոնի: Այս մասին տեղեկանում ենք Walt Disney Animation Studios-ի յութուբյան պաշտոնական էջից:
2013 թվականին, երբ տեղի ունեցավ մուլտֆիլմի առաջին մասին պրեմիերան, ամբողջ աշխարհը հիացած էր թագավորական քույրերի՝ Էլիզայի և Աննայի հրաշալի պատմությամբ: Ֆիլմի գրանցած հսկայական հաջողությունն է ստիպել հեղինակներին նկարահանել դրա երկրորդ մասը:
Ըստ անոնսի՝ երիտասարդ թագուհի Էլիզան շարունակում է ուսումնասիրել իր գերկարողությունները։ Նա փորձում է գրավել հսկայական ալիքները՝ դրանք վերածելով սառույցի:
Միևնույն ժամանակ բազմաթիվ փորձություններից հետո թագավորությունում երկար սպասված անդորր է, Էլզան փոքրիկ քրոջ՝ Աննայի հետ, զբաղված է բարեկարգությամբ և միջազգային քաղաքականությամբ։ Ընտանեկան անվրդով կյանքն ավարտվում է, երբ աղջիկները բախվում են նոր խոչընդոտների՝ նրանք իմանում են ծնողների մահվան դաժան մանրամասները և Էլզայի արտասովոր ընդունակության գաղտնիքը։
Մուլտֆիլմի պրեմիերան տեղի կունենա 2019թ․-ի նոյեմբերի 19-ին։