Արդարադատության հարցերով Եվրահանժնաժողովի (ԵՀ) անդամ Դիդիե Ռեյնդերսը հայտնել է, որ Եվրամիության երկրներում ներկա դրությամբ սառեցվել են ռուսական ծագման 17,4 մլրդ եվրոյի ունեգումարներ:
«Դա հսկայական գումար է՝ 17,4 մլրդ եվրո, բայց այդ ֆոնդերի 90 տոկոսը բաժին է ընկնում յոթ անդամ պետությունների: Կարևոր է պնդել, որ բոլոր անդամ պետությունները ճիշտ են կիրառել պատժամիջոցները, և որպեսզի նրանք (Եվրոպական) հանձնաժողովին կոռեկտորեն զեկուցեն ամբողջական գումարների մասին, որոնք հնարավոր է սառեցնել»,-ասել է Ռեյնդերսը՝ հոկտեմբերի 13-ին Լյուքսեմբուրգում հանդես գալով մամուլի ասուլիսում, որն անցկացվել է արդարադատության հարցերին նվիրված ԵՄ-ի խորհրդի նիստից հետո:
Նրա խոսքով՝ այդ թեման ԵՄ-ի խորհրդում բարձրացել է արդարադատության նախարարների այն քննարկման առնչությամբ, թե ինչ ձեւով կիրառել ուկրաինական իրադարձությունների կապակցությամբ սահմանված Եվրամիության պատժամիջոցները:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Եվրահանձնաժողովը ցանկություն է հայտնել եվրոպական դատախազության վրա դնել ԵՄ-ի պատժամիջոցները խախտողներին հետապնդելու պարտականությունը: Արդարադատության հարցերով ԵՀ-ի անդամ Դիդիե Ռեյնդերսը նշել է, որ առաջին հերթին նկատի են առնվում ՌԴ-ի նկատմամբ ԵՄ-ի պատժամիջոցներg ուկրաինական իրադարձությունների կապակցությամբ։