«Հոֆենհայմը» Բունդեսլիգայի 7-րդ տուրում Հյուրընկալվեց «Բավարիա»-ին։
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը մեկնարկային րոպեներից խաղադաշտում էր։ Մեր ընտրանում ֆուտբոլիստը իր հաշվին դուբլ ձևակերպեց՝ ապահովելով իր ակումբի հաղթանակը։
26-ամյա ֆուտբոլիստը 81-րդ րոպեին փոխարինվեց։
Հեղինակավոր Whoscored.com պորտալը Սարգիս Ադամյանի խաղը գնահատել է 8.15 միավոր։ Խաղի ընթացքում հայ վինգերը դեպի դարպասը 3 հարված է կատարել, որոնցից երկուսը հաջողություն են գրանցել։ Ֆուտբոլիստի փոխանցումների ճշգրտությունը կազմել է 77.3%:


