fbpx
Քաղաքականություն

Արմեն Սարգսյանի փեսան մտնում է քաղաքականություն. Գրիգոր Տեր-Ղազարյանը կմասնակցի Երևանի քաղաքապետի ընտրություններին

ՊՆ նախկին խորհրդական Արմեն Սարգսյանի (Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբոր) փեսան՝ Գրիգոր Տեր-Ղազարյանը պատրաստվում է ակտիվ քաղաքականություն մտնել։

Մեր տեղեկություններով Ղազարյանն այս ընթացքում զբաղված է թիմակիցների հետ խորհրդակցություններով, առաջիկայում նաև առանձին կուսակցություն է հիմնելու։ Արմեն Սարգսյանի փեսան լրջորեն պատրաստվում է Երևանի քաղաքապետի ընտրություններին։ Չնայած այն հանգամանքին, որ Երևանի քաղաքապետի հերթական ընտրությունները 2023 թվականին է նախատեսված, կան տեղեկություններ, որ իշխանությունը հաջորդ տարի հասնելու է Հայկ Մարությանի պաշտոնանկությանը և քաղաքամայր Երևանում կնշանակվեն արտահերթ ընտրություններ։ Իշխանական որոշ ներկայացուցիչներ ևս այս առումով սկսել են դիրքավորվել։

Այդ մասին առավել մանրամասն կներկայացնենք հաջորդիվ։ Վերադառնալով Տեր-Ղազարյանի հնարավոր մասնակցությանը, ապա նշենք, որ վերջինիս տեղեկությունների համաձայն և ընդդիմադիր և իշխանական ուժերից առաջարկել են միասնական հանդես գալ, բայց ստացել են բացասական պատասխան։ Տեր-Ղազարյանը հայտնել է, որ սեփական թիմով է մասնակցելու և ցանկություն չունի առնվել նախկինների ու ներկաների հետ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ