Նոր տիպի կորոնավիրուսից ապաքինվող՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, որը բժիշկների հսկողության տակ, տնային պայմաններում շարունակում է բուժումը և աշխատում է հեռավար, ուշադրությամբ հետևում է երկրում տեղի ունեցող գործընթացներին, հայտնում են ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։
Նշվում է, որ առկա խնդիրների ու մարտահրավերների վերաբերյալ իր մտահոգությունները, ստեղծված իրավիճակից դուրս գալու, խնդիրների լուծման ուղիների վերաբերյալ իր դիրքորոշումն ու մոտեցումները նախագահ Սարգսյանը բազմիցս արտահայտել է քաղաքական տարբեր ուժերի ու հասարակական կազմակերպությունների, մտավորականության ներկայացուցիչների, առանձին անհատների հետ հանդիպումների, ինչպես նաև ելույթների ու հարցազրույցների ընթացքում:
Առաջիկա օրերին՝ վերադարձից հետո, Հանրապետության նախագահը կշարունակի քննարկումները:
![](https://azat.tv/wp-content/uploads/2022/09/azattvlogoblack.png)