Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի հետ։
Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։
Հանդիպմանն անդրադարձ է եղել երկկողմ հարաբերությունների ներկա օրակարգին:
Մտքեր են փոխանակվել նաև միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ: