Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 23-ին կարճատև աշխատանքային այցով կմեկնի Հորդանանի Հաշիմյան Թագավորություն, հայտնում են ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։
Հայաստանի նախագահը հանդիպում կունենա Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր, Նորին Մեծություն Աբդալլահ Երկրորդ իբն Ալ Հուսեյնի հետ:
Նախատեսվում է, որ Հայաստանի նախագահը և Հորդանանի թագավորը կքննարկեն երկու երկրների հարաբերությունների զարգացմանը և տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության ընդլայնման հնարավորություններին վերաբերող հարցեր: