«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին գնահատել է իր թիմի՝ Անգլիայի առաջնության 24-րդ տուրում «Բորնմութի» դեմ ցուցադրած խաղը (0:4):
«Մեզ մոտ հոգեբանական խնդիրներ կան: Կարծում էինք, թե արդեն գտել ենք մեր խաղաոճը, բայց այդպես չէ: Այդ պատճառով էլ հիմա վճարում ենք հետևանքների համար:
Մենք լավ խաղացինք առաջին խաղակեսում, բայց երկրորդ կեսի սկզբում բաց թողեցինք տեմպը, դադարեցինք թիմային ֆուտբոլ խաղալ:
Չեմ հասկանում՝ ինչու այդպես պատահեց, որովհետև դեռ 45 րոպե ունեինք: Մենք կարող էինք շտկել իրավիճակը, եթե ավելի զգույշ գործեինք: Առայժմ «Չելսին» չի տիրապետում իմ խաղաոճի նույնիսկ հիմնական էլեմենտներին:
Պետք է աշխատենք այդ ոճը յուրացնելու ուղղությամբ, միայն դրանից հետո կփորձենք փոփոխություններ կատարել»,- Սարիի խոսքերն է մեջբերում Sky Sport Italia-ն:
Հաղորդում է .armsport.am-ը։