Սարիի բացակայությունը կարող է դժվարություններ առաջացնել․ Նեդվեդ

Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիի մոտ օրեր առաջ ախտորոշվել էր թոքաբորբ։ 60-ամյա մասնագետի առողջական վիճակին է անդրադարձել թիմի փոխնախագահ Պավել Նեդվեդը։

«Սարին ողջունում է բոլորին: Նա կվերադառնա թիմ միջազգային դադարից հետո: Մարզիչը արդեն լավ է զգում իրեն: Նա հիասքանչ է աշխատում ու ցանկանում է լինել դաշտում ամեն օր:

Մարզչի բացակայությունը կարող է դժվարություններ առաջացնել, սակայն մենք ունեցել ենք նման պահեր», – Նեդվեդի խոսքերը մեջբերում է «Յուվեի» Twitter-յան պաշտոնական էջը:

Նշենք, որ Սարին հիվանդության պատճառով բաց է թողնելու թուրինյան ակումբի մեկնարկային 2 խաղերը Ա Սերիայում։

Ամենաթարմ