Daily Mail պարբերականը հաղորդում է, որ Ավստրալիայի որոշ հատվածներում սառնամանիքներ են սկսվել:
Առաջիկա օրերին երկրի հարավարևելյան չորս շրջաններում կլինեն ձյան տեսքով տեղումներ և քամու ուժգնացում մինչև 90կմ/ժ: Ջերմաստիճանը կհասնի մինչև -4C-ի:
Նոր Հարավային Ուելս նահանգի Փերիշեր դահուկային հանգստավայրում գիշերվա ընթացքում ավելի քան 20 սմ ձյուն է տեղացել:
Չնայած այս ամենին՝ օդերևութաբանության կենտրոնից հաղորդել են, որ նման ցուրտ եղանակն Ավստրալիայի համար աննախադեպ չէ, և ոչ մի ռեկորդ չի գրանցվել. չէ՞ որ Ավստրալիայում ձմեռ է: