«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությանը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին․
«Հարգելի պարոն Փաշինյան
Շնորհավորում ենք Ձեզ՝ տասնամյակների ընդմիջումից հետո առաջին անգամ ազատ ընտրությունների արդյունքներով Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակվելու առթիվ։
Մեր ժողովուրդը մեծ հույսով ու հավատով արմատական փոփոխություններ է ակնկալում կյանքի բոլոր ոլորտներում։
Մաղթում ենք Ձեզ արգասաբեր աշխատանք և հավաստիացնում, որ «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունը պատրաստ է այդ գործում իր ներբերումն ունենալու թե՛ հնարավոր մասնակցության, և թե՛ կառուցողական քննադատության միջոցով։
Բարի երթ»: