ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի SEAWORLD զվարճանքների այգում 16 մարդ արգելափակվել է ճոպանուղու խցիկներում: Այս մասին հայտնում է RIA Novosti լրատվական գործակալությունը:
Ոստիկանության աշխատակիցները հաղորդել են, որ ճոպանուղու ավտոմատ շարժիչն անջատվել էր հզոր քամու պատճառով:
Աղբյուրը նաև հայտնել է, որ դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բոլոր ուղևորներին բարեհաջող դուրս են բերել խցիկներից:
«Բոլոր 16 մարդիկ, ովքեր արգելափակվել էին ճոպանուղու խցիկներում, ապահով իջեցվել են»,- գրված է Սան Դիեգոյի հրշեջ-փրկարարական ծառայության հաղորդագրության մեջ: