ՍԱՏՄ տեսուչների հերթական ստուգումները Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում

Հոկտեմբերի 5-ին ՍԱՏՄ-ն հայտնել է, որ կորոնավարակի տարածման կանխարգելմանն ուղղված ՍԱՏՄ տեսուչների ստուգայցը Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի սուպերմարկետներում էր։

«Շրջայցի ընթացքում խախտումներ չեն արձանագրվել:

Հիշեցում․ խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-500 հազար դրամի չափով:

Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյաններ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ամենաթարմ