Վանաձոր քաղաքում հրդեհ է բռնկվել

Ամենադիտվածներ

Հրդեհ Մալիշկայում․ այն հաջողվել է մարել 8 ժամ անց

ՀՀ ԱԻՆ-ը հայտնում է, որ հոկտեմբերի 5-ին՝ ժամը 14։19-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վանաձոր քաղաքի 3-րդ մաս կոչվող թաղամասի շենքերից մեկի դիմաց գտնվող տներից մեկում։

«Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցի 3-րդ նրբանցքի տներից մեկի ննջասենյակում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։16-ին, մարվել՝ 15»,- ասվում է հաղորդագրության մեջ։

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ