ՍԱՏՄ տեսուչները հանգստյան օրերին վերահսկել են 30 հանրային սննդի կետերը

Ամենադիտվածներ

ՀՀ ՍԱՏՄ-ն հայտնել է, որ հանգստյան օրերին՝ դեկտեմբերի 25-ին և 26-ին, կորոնավարակի դեմ ձեռնարկվող միջոցառումների վերահսկողությունը ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները իրականացրել են հանրապետության 30 հանրային սննդի կետերում և իրացման ցանցում: Խախտումներ չեն արձանագրվել:

«Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:

Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման գրանցամատյաններ, աշխատակիցները պետք է լինեն պատվաստված կամ ունենան ՊՇՌ թեստի բացասական պատասխան»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ամենաթարմ