fbpx
Սպորտ

Սաուդյան Արաբիայի առաջնության խաղերն այժմ ամբողջ աշխարհն է դիտում․ Ռոնալդու

«Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է Սաուդյան Արաբիայի առաջնության զարգացման մասին:

«Ես երջանիկ եմ, քանի որ երբ որոշեցի գալ այստեղ, ոչ ոք չհավատաց իմ ասածներին (որ Սաուդյան Արաբիայի առաջնությունը կհայտնվի աշխարհի թոփ 5 լիգաների մեջ)։ Բայց հիմա դա նշանակություն չունի։ Ամենակարևորն այն է, որ լիգան աճում է, խաղացողները ցանկանում են գալ այստեղ, քանի որ տեսնում են, որ առաջնությունը լուրջ է:

Սաուդյան Արաբիայի առաջնության հանդիպումներն այժմ ամբողջ աշխարհն է դիտում։ Դա լավ է, ես ուրախ եմ: Ցանկանում եմ շարունակել խաղալ այստեղ։ Եթե ուժեղ խաղացողներ գան այստեղ, նրանց լավ կընդունեն»,- Ռոնալդուի խոսքերն է մեջբերել SSC Sports-ը։

Այս մրցաշրջանում Ռոնալդուն Սաուդյան Արաբիայի առաջնությունում «Ալ-Նասրի» կազմում անցկացրել է 18 հանդիպում, դարձել 20 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ