fbpx
Աշխարհ

Սաուդյան Արաբիան միացել է BRICS-ին

Սաուդյան Արաբիայի պետական Al Ekhbariya հեռուստաալիքը հայտնել է, որ թագավորությունը պաշտոնապես միացել է BRICS-ին՝ դառնալով կազմակերպության լիիրավ անդամ։

«Պաշտոնապես սկսվել է թագավորության լիիրավ անդամակցությունը BRICS խմբին, որը ներառում է Ռուսաստանը, Չինաստանը և այլ երկրներ, ինչն ամրապնդում է նրա դիրքերն աշխարհում»,- ասվում է հեռուստաալիքի հայտարարության մեջ։
Նշենք, որ 2023 թվականի օգոստոսի 22-24-ը Յոհանեսբուրգում կայացած BRICS-ի գագաթնաժողովում որոշվել է, որ Արգենտինան, Իրանը, Եթովպիան, Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան և Արաբական Միացյալ Էմիրությունները BRICS-ին կմիանան 2024 թվականի հունվարի 1-ից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ