fbpx
Աշխարհ

Սաուդյան Արաբիայում առաջին անգամ դեսպանի պաշտոնում կին է նշանակվել

ԱՄՆ-ում Սաուդյան Արաբիայի դեսպան է դարձել արքայադուստր Ռիմա բինտ Բանդար բեն Սուլթան բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդը։ Սաուդյան Արաբիայում առաջին անգամ է կինը նման բարձր պաշտոնում նշանակվում։ Նրա նշանակման մասին հրամանն արդեն ստորագրվել է թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդի կողմից, փոխանցում է տեղի SPA գործակալությունը։

Արքայադուստր Ռիման արքայազն Բանդերի դուստրն է, ով թագավորության դեսպանն է եղել ԱՄՆ-ում 22 տարի (1983-2005)։

Դիվանագետը կրթություն է ստացել ԱՄՆ-ում՝ պատմական ժառանգության պահպանման ոլորտում մասնագիտացմամբ։ 2014 թվականին Forbes ամսագիրն արքայադստերը ներառել էր արաբական աշխարհի ամենաազդեցիկ 200 կանանց ցանկում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ