Սաուդյան արքայազնը Հաշուքջիի գործով ՄԱԿ-ի համար գլխավոր կասկածյալն է

GoogleՆախընտրելի դարձնել

Ամենադիտվածներ

,
e8d0e59a3f6f58bb75c2dff7c1f652b3

Թուրքիայում գտնվող ՄԱԿ-ի պատվիրակությունը Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդին լրագրող Ջամալ Հաշուքջիի գործով դիտարկում է հիմնական կասկածյալ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի իշխող կուսակցության խորհրդական Յասին Աքթայը՝ CNN Türk-ի եթերում:

«Հաշուքջիի սպանության գործով գլխավոր կասկածյալը ՄԱԿ-ի պատվիրակության համար թագաժառանգ արքայազնն է», – նրա խոսքերը մեջբերում է ТАСС-ը:

Հաշուքջիի սպանության գործը Սաուդյան Արաբիայում սկսել են քննել հունվարի 3-ին: Դատախազությունը մահապատիժ է պահանջում ներգրավված 11 անձանցից հինգի համար:

Հաշուքջին սպանվել է Ստամբուլում թագավորության հյուպատոսարանի տարածքում՝ վեճի ժամանակ 2018 թվականի հոկտեմբերի 2-ին:

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ