«Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է քննարկել գլխավոր մարզիչ Օլե Գունար Սուլշերի հնարավոր հրաժարականը։ Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:
Ինչպես փոխանցում է աղբյուրը, անգլիական ակումբի ղեկավարությունը կարող է աշխատանքից հեռացնել Սուլշերին, եթե մասնագետը չկարողանա բարելավել թիմի արդյունքներն այս մրցաշրջանում:
Ըստ աղբյուրի՝ «Մանչեսթեր Յունայթեդը» Սուլշերի պաշտոնաթողության դեպքում կգլխավորի Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը, և նշանակումը կարող է տեղի ունենալ Եվրո-2020-ից հետո:
Նշենք, որ Անգլիայի առաջնության 24 տուրերից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը ՝ վաստակելով 34 միավոր: Անցած չորս խաղերի ընթացքում թիմը երեք պարտություն է կրել և մեկ հաղթանակ տարել: