Ազգագրագետ Հրանուշ Խառաթյանը գրառում է կատարել Facebook-ում: Նա անդրադարձել է Սահմանադրական դատարանի գործունեությանը և այն Սահմանադրական փոփոխություններին, որոնք երեկ` հունիսի 22-ին տեղի ունեցան Ազգային ժողովում:
«Սեփական ծառս թանկ է երկրի անտառներից, սեփական իրավունքս՝ բոլորիդ իրավունքներից: Թանկ է թե բարոյապես, թե նյութապես
Ինձ դուր է գալիս Սահմանադրական դատարանի թոշակի ուղարկվող անդամների՝ սեփական իրավունքը և անձը պաշտպանելու վճռականությունը: Նրանք հաշվարկներ են արել, և հիմա կանգնել են իրենց հաշվարկած բարեկեցությունը կորցնելու վտանգի առաջ:
Իրենք իրենց պաշտպանելու իրավունք նրանք, իհարկե, ունեն: Ինչպես լիազորություն, իրավունք և, գլխավորը՝ պարտավորություն ունեին պաշտպանել «պետական կարիքների» բիզնես ծրագրին զոհ գնացած, ունեզրկված, սնանկացած քաղաքացիների օրինական իրավունքները:
Այդ քաղաքացիներն էլ էին հաշվարկներ արել իրենց բարեկացության համար և ոչ միայն ապագայի հաշվարկները, այլև անցյալի կուտակածը կորցրին Սահմանադրական դատարանի կողմից բիզնես ծրագրերը պաշտպանելու ըստ էության քաղաքական կողմորոշման պատճառով:
Եթե Սահմանադրական դատարանի անդամները համոզված էին ՀՀ քաղաքացիներին ունեզրկող իրենց վճիռներում, ՄԻԵԴ-ում ոչ իրավական որակված այդ վճիռների մասին որոշումները կվիճարկեին: Չեն վիճարկել, և ՀՀ պետական բյուջեն, այսինքն հարկատուները շարունակում են վճարել Հայաստանի դատարանների, այդ թվում Սահմանադրականի դատավորների սխալ (իրականում հանցավոր) որոշումների համար: Կամ՝ չեն կատարում ՄԻԵԴ-ի վճիռը, չեն վճարում և փաստացի հանցագործությունը շարունակում է ուժի մեջ մնալ: Իսկ ՍԴ անդամ/դատավորներն առնվազն այս հարցում շարունակում են խուլ, կույր, համր ձևանալ»,-ասվում է գրառման մեջ:
https://www.facebook.com/hranush.kharatyan/posts/1655568014595468
