Այսօր Գորիսում «Այո»֊ի քարոզարշավի ժամանակ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը իր խոսքում ասել․
«Սահմանադրական դատարանի դատավորների մի մասը ակնհայտորեն քաղաքական ազդեցության տակ են որոշ քաղաքական խմբերի, կուսակցությունների կամ առանձին անհատների»։ «Այո»-ի քարոզարշավի ժամանակ իր խոսքում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
Նրա խոսքով, ՍԴ դատավորները դա անում են անթաքույց, անում են քաղաքական տեքստեր հնչեցնելով. «Անում են ի հեճուկս նրա, որ դատավորն իրավունք չունի զբաղվել քաղաքականությամբ և իրավունք չունի հնչեցնել քաղաքական տեքստեր: Կա նաև հարցի բարոյական կողմը, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, ով հեղինակներից է այն Սահմանադրության, որ ընդունվել է 2015-ին, ինչ-որ մի փուլից որոշում է, որ քանի որ խոսքն իրեն է վերաբերելու, ձեռնտու չէ պաշտոնավարել 6 տարի, եթե հնարավոր է ինչ-որ աճպարարության շնորհիվ պաշտոնավարել մինչև 2035 թվականը: Հաշվի առնելով նաև այն, որ ՀՀ կառավարությունը նախաձեռնել է դատաիրավական բարեփոխումների մեծ օրակարգ, որը ենթադրում է, որ դատական համակարգը պետք է մաքրվի, փոխվի, արդյունավետ դառնա նրա աշխատանքը, բնականաբար, այն ՍԴ դատավորները, որոնք քաղաքական ազդեցության տակ են, չեն հաստատելու այն բարեփոխումների օրակարգը, որ նախաձեռնում ենք մենք»,-ասաց Մակունցը:
Նա ընդգծեց, որ ՀՀ-ում դատական համակարգը, այդ թվում ՍԴ-ն պետք է լինի անկախ, որպեսզի եթե ապագայում որևէ ուժ փորձ կատարի կեղծել ընտրություններ, ապա այն ՍԴ-ն, որը ժողովուրդը «Այո» ասելով փոխելու է, այդ դատարանը չի սրբագրելու որևէ կեղծիք:
24 SHARES |

Ապրիլի 5. համազգային թեստի օր. «Այլընտրանքային նախագծեր խումբ»
Միջադեպ Կապանում Նիկոլ Փաշինյանի քարոզարշավի ժամանակ
«Այսօր մենք պետք է ասենք «ոչ» էդ տականքներին, էդ «ոչ»-ը ձեր «այո»-ն է». Սասուն Միքայելյան