fbpx
Իրավական

ՍԴ-ն բավարարելո՞ւ է Քոչարյանի անձեռնմխելության վերաբերյալ գործը

ՍԴ-ն այս պահին գրավոր ընթացակարգով դռնփակ քննում է Ռ.Քոչարյանի դիմումը՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի և 135-րդ հոդվածի 2-րդ մասի ՀՀ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը։ Նիստին մասնակցում են ՍԴ բոլոր անդամները՝ բացի Վահե Գրիգորյանից։

Երեկոյան ՍԴ-ում տեղի է ունեցել Վահե Գրիգորյանի դիմումի հիման վրա հրավիրված նիստը, որի ընթացքում, ըստ էության, որևէ որոշում չի կայացվել: Նշենք, որ Վահե Գրիգորյանը պնդում է, որ Սահմանադրական դատարանի երեք անդամ չեն կարող մասնակցել Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիության վերաբերյալ դիմումի քննությանը: Վահե Գրիգորյանը միջնորդություն է ներկայացրել Հրայր Թովմասյանի, Արևիկ Պետրոսյանի և Հրանտ Նազարյանի մասնակցության անհնարինության վերաբերյալ:

Նիստի ընթացքում որևէ որոշում չկայացնելը, ենթադրվում է, որ միտումնավոր է արվել, որպեսզի Քոչարյանի գործով նիստին բոլոր ՍԴ անդամները՝ բացի Վահե Գրիգորյանից, ներկա լինեն։ Որոշում կայացնելու համար հարկավոր է հինգ ձայն:

Բացառված չէ, որ այսօրվա նիստին ՍԴ-ն կբավարարի Քոչարյանի դիմում-բողոքները: ՍԴ դատավորները կայացած նիստի վերաբերյալ որևէ մեկնաբանություն չեն տալիս:

Հավելենք, որ այժմ Սահմանադրական դատարանի բակում բողոքի ակցիաներ են տեղի ունենում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ