Սահմանադրական դատարանը (ՍԴ) որոշում է կայացրել քննության առնել Ռոբերտ Քոչարյանին մեղսագրվող սահմանադրական կարգը տապալելու՝ 300.1 հոդվածի սահմանադրականության հարցը։
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի որոշմամբ՝ գործի դատաքննությունը կմեկնարկի օգոստոսի 29-ին՝ ժամը 10:00-ին։
Գործի դատաքննությունը կանցկացվի գրավոր ընթացակարգով:
Գործով որպես պատասխանող կողմ է ներգրավվել վիճարկվող օրենսգիրքն ընդունած մարմինը՝ Ազգային ժողովը:
Համապատասխան որոշումները այստեղ և այստեղ։
