ՍԴ-ի որոշումը հակասահմանադրական է. Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ

Ամենադիտվածներ

«ՍԴ-ի որոշումը հակասահմանադրական է, այն հակասում է Սահմանադրությանը, այն հակասում է Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքին»: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի եթերում ասել է Մարտի մեկի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը: Նա նշեկ է, որ ՍԴ-ի կողմից երեկ հրապարակված որոշումը չի հանդիսանում անկախ և անկողմնակալ դատարանի որոշում:

Նրա խոսքով՝ եթե գործադիր մարմինն ասի, թե այս որոշումը հակասահմանադրական է, այն չի կարող գործադրվել հենց նույն Սահմանադրական դատարանի 918 որոշման հիման վրա:

Փաստաբանը նշել է. «Այսինքն՝ Սահմանադրական դատարանի որոշման կիրառմամբ այսօր հրապարակված որոշումը չի գործադրվում: Գործադիր իշխանության որևէ ներկայացուցչի այսպիսի որոշումն ու դիրքորոշումը կարող է վիճարկվել դատական կարգով: Դատական իշխանության որևէ ատյանի՝ դրա կապակցությամբ որոշումը կարող է վիճարկվել ավելի բարձր ատյանում»:

Ամենաթարմ