fbpx
Իրավական

«Սեքյուրիթի դրիմ»-ի հիմնադիրը չի ընդունում մեղադրանքը

«Սեքյուրիթի դրիմ» ընկերության հիմնադիր Ալեքսանդր Զաքարյանի պաշտպանը պատրասվում է այսօր միջնորդություն ներկայացնել վարույթն իրականացնող մարմին՝ Ալեքսանդր Զաքարյանին հարցաքննելու համար։ Այս մասին հայտնում է փաստաբան Արշակ Կարապետյանից։

Հիշեցնենք, որ օգոստոսի 15-ին դատարանը բավարարել էր «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊ ընկերության հիմնադրի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը։ Ալեքսանդր Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 325-րդ հոդվածի 2-րդ մասով։

Ալեքսանդր Զաքարյանի պաշտպանը ասել է, որ դատարանի նշված որոշումը բողոքարկելու են, ինչպես նաև կներկայացնեն գրավի միջնորդություն։

«Առաջին ատյանի դատարանում նույնպես ներկայացրել եմ գրավի միջնորդություն, որը մերժվել է։ Բնականաբար բողոքի շրջանակներում կներառվի գրավի միջնորդությունը»,-հայտնել է Արշակ Կարապետյանը։

Ինչ վերաբերում է առաջադրված մեղադրանքին, ապա պաշտպանի խոսքով Ալեքսանդր Զաքարյանն այն չի ընդունում, իսկ ցուցմունք տալու հետ կապված պաշտպանական կողմը միջնորդություններ ներկայացրել է. « Ալեքսանդր Զաքարյանին գիշերն է մեղադրանք առաջադրվել, ինչը պաշտպանական կողմի կարծիքով անձի իրավունքների խախտում է։ Քննչական գործողությունները գիշերային ժամի սկսելու հրատապության անհրաժեշտություն չկար, իսկ Զաքարյանն այդ ժամանակ միջնորդել էր՝ իրեն առավոտյան հարցաքննեն։ Առավոտյան, սակայն, քննչական մարմինը Զաքարյանին չհարցաքննեց»,-ասաց Արշակ Կարապետյանը։

Աղբյուրը՝ Pastinfo.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ