fbpx
Քաղաքականություն

Սենատորը ԱՄՆ նախագահին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԱՄՆ սենատոր, Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Ռոբերտ Մենենդեսը Միացյալ Նահանգների ներկայիս վարչակազմին կոչ է արել պատմությունն անվանել այնպես, ինչպես կա և ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

Նա ասել է, որ դա ԱՄՆ նախագահի պարտավորությունն է։ Մենենդեսը նաև հիշել է, որ անցած տարի Հայոց ցեղասպանությունը ճանաչել են Ներկայացուցիչների պալատն ու Սենատը։

Մենենդեսի խոսքով՝ ժամանակն է, որ ցեղասպանությունը ճանաչի նաև ԱՄՆ նախագահը, քանի որ ժողովրդի ներկայացուցիչները Կոնգրեսում արդեն արել են դա։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ