Հունիսի 7-ին Ազգային ժողովում Բարձրագույն տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը նշեց, որ Հայաստանը Հեռահաղորդակցային միջազգային միության անդամ է և իրավունք ունի գեոստացիոնար մակարդակում ունենալ ուղեծիր: Նա հավելեց, որ Հայաստանն ունի այդ ուղեծիրը և այլ հարց է, որ այդ ուղեծրում չունի արբանյակ:
Արշակյանն ասաց, որ արբանյակ թողարկելու համար մեծ գումարային միջոցներ են անհրաժեշտ, և այդ ուղղությամբ բանակցություններ են տարվում մի քանի ուղղություններով։
Նախարարը հավելեց, որ առաջին հերթին պետք է հասկանալ այդ արբանյակի արդյունավետությունը։ Նա բացատրեց, որ պետք է արդյունավետությունը դիտարկել Հայաստանի աշխարհագրական դիրքով ու ըստ այդմ՝ հնարավոր արբանյակի կոմերցիոն եկամտաբերությամբ։