ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը Facebook-ի իր էջում հայտնել է, որ օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին բարձրանալու է:
«Ժողովուրդ ջան, սեպտեմբերի 14-17-ին բոլոր մարզերում եղանակը աստիճանաբար տաքանալու է այսօրվա համեմատ մոտ 6-7 աստիճանով։ Արդեն սեպտեմբերի 17-ին հանրապետության հովտային գոտիներում, այդ թվում՝ Երևանում, օդի ջերմաստիճանը կհասնի +28․․․+30 աստիճանի»,- գրել է նա:
https://www.facebook.com/gagik.surenyan/posts/2612891338774099