Հասարակություն

Սեպտեմբերի կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի սեպտեմբեր 2-ից

Սոցիալական ապահովության ծառայության Facebook-ի էջից տեղեկանում ենք.

2019թ. սեպտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի ամսվա երկրորդ աշխատանքային օրվանից:

Միաժամանակ հիշեցվում է, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019թ. հուլիսի 4-ի N 824-Ն որոշմամբ Հայրենական մեծ պատերազմի վետերանների ամենամսյա պատվովճարի գումարը սահմանվեց հարյուր հազար դրամ՝ նախկին հիսուն հազար դրամի փոխարեն:

Տեղեկացվում է, որ սեպտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարումների հետ վճարվելու է նաև Հայրենական մեծ պատերազմի վետերանների ամենամսյա պատվովճարի վերահաշվարկված չափով գումարը, այդ թվում՝ օգոստոս ամսվա գումարի տարբերությունը՝ հիսուն հազար դրամի չափով:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=943011396047085&id=652428005105427&__xts__[0]=68.ARAoeD1mkP_gJ4KsXfQEpQzptkyQnE8mkscXQeP7nuk1zBmRQ1f3S6NwcIRGVeppSou3bJYZVUydsfZ32xoweMKkxilOThaxMmky3B7R4vx3qR9-8xdqgDD3nntE-6KETvUUxWR9ehyM4TCaw-auF0sg9RVbC-vZ4TTB-9LGIjcAlV1JL79RqhO0Yk5ZBy-dkdMZrQ6pIaivzn_UkdaKbnY-8nen80QBOfJfSh-x2o64ybgOv9JVgeRLnMmmvRFDq3b4YOCUGLxx76zD9DjKlU75ebdeuBqDvG-lTrpcCOUyDSvj6-37useREkSaRhoeHXupG33sjU7dcTmz_Hs&__tn__=-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ