Արդեն սեպտեմբերից համայնքային դպրոցները կտեսակավորեն աղբը և առաջին հերթին կառանձնացնեն թուղթը: Աղբի տեսակավորման համար կառանձնացվեն հատուկ տարածքներ, կտեղադրվեն առանձին աղբարկղեր ու աղբամաններ:
«Սա կլինի առաջին փորձնական ծրագիրը: Այստեղ մեծ անելիք ունեն ուսուցիչները: Աշակերտներին դասաժամերի ընթացքում պետք է բացատրել աղբի տեսակավորման կարևորությունը քաղաքի ու նաև երկրի համար: Պետք է խրախուսենք, որ երեխաները նաև տնից թուղթը բերեն: Տեսակավորված աղբը կտեղափոխվի առանձին կազմակերպությունների կողմից»,-նշել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը:
