Սերբ դարպասապահը տեղափոխվել է Արարատ

Հրապարակող՝

Սերբ դարպասապահը տեղափոխվել է Արարատ

Ամենադիտվածներ

Սերբ դարպասապահ Սպասոյե Ստեֆանովիչը պայմանագիր է կնքել Երևանի «Արարատի» հետ:


Այս մասին հայտնում են ակումբի Facebook-ի պաշտոնական էջից։

«Մեր նորեկը կարիերայի մեծ մասն անցկացրել է հայրենիքում: Խաղացել է մակեդոնական «Սիլեկս» և «Սկպոյե» ակումբներում, ինչպես նաև ֆիննական «Կայաանի» և ամերիկյան «Սոութ Ֆլորիդա Բուլզ» ակումբներում:

«Երբ ստացվեց «Արարատ» տեղափոխվելու առաջարկը, ես երկար չմտածեցի: Խոսեցի «Արարատում» խաղացող սերբ ֆուտբոլիստների հետ ու ընդունեցի առաջարկը: Նրանք ինձ միայն լավ բաներ պատմեցին պայմանների ու խաղադաշտերի մասին և հիմա տեսնում եմ, որ նրանց ասած ամեն բան համապատասխանում է իրականությանը:


Շատ եմ ցանկանում Հայաստանում չեմպիոն և գավաթակիր դառնալ: Մենք շատ լավ թիմ ու ֆուտբոլիստներ ունենք այդ նպատակին հասնելու համար», – ասել է Ստեֆանովիչն ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում:

Բարի գալուստ, «Արարատ»», – ասված է հայտարարությունում։

https://www.facebook.com/fcararatyerevanofficial/posts/3628819307151662?__cft__[0]=AZWdlz7j_byjx9GZJcqW7hxqQghhpswMA1O_uTY7GXMGt-pL3xbNLtvj2ObyT1rQTOQngHqczIqK6qHuRPWBk3S9rQiQ9PhQGmsCy_EPkbaOnc8h-iffsjknvEhjL9N1ROmdhZTxLir-Uu1XqtSJ9PDzX1GD9hGtOtLZDLEtgWVEhw&__tn__=%2CO%2CP-R

Ամենաթարմ