fbpx
Սպորտ

Սերբիայի ազգային հավաքականի խաղում Յովիչը վնասվածք է ստացել

«Ռեալի» ու Սերբիայի հավաքականի հարձակվող Լուկա Յովիչը վնասվածք է ստացել Եվրո-2020-ի ընտրական փուլի՝ Պորտուգալիայի հետ խաղում (2-4)։ Այս մասին հաղորդում է Սերբիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքը։

Յովիչը փոխարինման է դուրս եկել 87-րդ րոպեին ու խորացրել այն վնասվածքը, որն ավելի վաղ ստացել էր այս խաղին պատրաստվելու մարզման ժամանակ։

Բուժզննումից հետո պարզ է դարձել, որ սերբ ֆուտբոլիստը չի մասնակցի Եվրո-2020-ի 7-րդ տուրի՝ սեպտեմբերի 10-ին կայանալիք Լյուքսեմբուրգի հետ խաղին։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ