fbpx
Խորհրդարան

ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հյուրընկալվել է ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովում

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը փետրվարի 8-ին ընդունել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացմանը, մասնավորապես երկու պետությունների խորհրդարանական հանձնաժողովների միջեւ աշխատանքի ակտիվացմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել առաջիկայում երկու օրենսդիր մարմինների մարդու իրավունքների հարցերով զբաղվող հանձնաժողովների համատեղ նիստ անցկացնելու առաջարկին:

Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ հանձնաժողովի օրակարգում է նաև երեխաների հարցերով զբաղվող հատուկ հանձնակատար ունենալու հարցը, որը հանձնաժողովը պատրաստվում է քննարկել Մարդու իրավունքների պաշտպանի հետ:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև միջազգային կառույցներում Հայաստանի և Ռուսաստանի պատվիրակությունների գործունեությանը, մասնավորապես ԵԽԽՎ-ում, որի աշխատանքներն արդեն 5 տարի է ռուսական պատվիրակությունը բոյկոտում է, քանզի զրկված է ձայնի իրավունքից:

Դեսպանն առաջարկել է Նաիրա Զոհրաբյանին՝ որպես ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, Եվրոպայի խորհրդում քննարկել կանոնադրական որոշ փոփոխություններ, որոնք կպաշտպանեն պատգամավորի իրավունքները: Հանձնաժողովի նախագահը նշել է, որ Ռուսաստանին առնչվող խնդրի լուծման լավագույն ուղին երկխոսությունն է և կոչ է արել ռուսական կողմին շարունակել շփումները Եվրոպայի խորհրդի ղեկավարության հետ՝ նշելով, որ հայկական կողմն ամեն ինչ կանի, որպեսզի այդ երկխոսությունը լինի արդյունավետ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ