Շախմատի տղամարդկանց Եվրոպայի անհատական առաջնության 10-րդ տուրը հաղթական է ստացվել՝ Սերգեյ Մովսեսյանի,Շանթ Սարգսյանի, Մանուէլ Պետրոսյանի և Հրանտ Մելքումյանի համար:
Հայկ Մարտիրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Արման Փաշիկյանը խաղաղ ելքով են ավարտել իրենց պարտիաները, իսկ Սամվել Տեր-Սահակյանը պարտություն է կրել։
Սերգեյ Մովսեսյանը կես միավոր է հետ միանձնյա առաջատար Վլադիսլավ Արտեմևից:
Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: