Սերժ Սարգսյանի ենթակայության տակ աշխատող Աննա Մկրտչյանը կեղծիք է տարածել․ Աննա Մկրտչյան

Հրապարակող՝

04-RAKITIC-JOC

Ամենադիտվածներ

Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը Facebook-ում գրել է․

«Քիչ առաջ Սերժ Սարգսյանի ենթակայության տակ աշխատող Աննա Մկրտչյանը, ով, այսպես կոչված, «Պատիվ ունեմ» դաշինքով պատգամավորի թեկնածու է, կեղծիք է տարածել, թե իբր Սուքիասյանի թիկնապահները անտառում մարդ են ծեծել:

Պահանջում ենք այդ աղջկանից հերքել լկտի սուտը: Իրավապահներին կոչ ենք անում, ուսումնասիրել սուտ մատնություն պարունակող այդ հայտարարությունը և նյութեր նախապատրաստել:

Տեղեկացնում ենք` այդ աղջնակի հայտարարությունը ծայրից ծայր կեղծիք է, լկտի հորինվածք, և նրանց նպատակը հերթական անգամ Խաչատուր Սուքիասյանի մասին սուտ լուրեր տարածելն է: Ստեր հորինելով ոչնչի հասնել չեք կարող, Հայաստանի քաղաքացին ձեզ լավ է ճանաչում:
Այդ կեղծ լուրը տարածած լրատվամիջոցներից պահանջում ենք տպագրել հերքում»:

Ամենաթարմ