Azat.tv մեդիանախաձեռնության համահիմնադիր Նարեկ Այվազյանը Facebook-ում գրել է.
Ցավոք, աճի տեմպերն աշխարհում ավելացել են։ 382,393 դեպք։ 102,513 ապաքինվածներ։ 16,569 մահվան դեպքեր։ Մեր ժամանակով՝ 11:50-ի դրությամբ։ Սրանք թվեր են, սակայն առաջին հերթին մարդիկ են, ընտանիքներ, պետություններ։
Օրվա կտրվածքով դեպքերի գրաֆիկան ցույց է տալիս արագ-արագ, անկանոն շնչող-արտաշնչող պանդեմիայի թոքերի աշխատանքը։ Ընդհանրական գրաֆիկան ցույց է տալիս, թե ինչքան խորը կարա արտաշնչի մի փոքր շունչ քաշելուց հետո։ Գրաֆիկները չեմ հրապարակի։
Այս վարակը և մնացած այլ վարակները մարդկությունը շատ պարզ ու շատ հեշտ կերպով հնարավոր է հաղթահարել։ Խնդրի լուծումը երկու արժեքների՝ պատասխանատվության և սիրո մեջ է, որը հարկավոր է իրականացնել երկու իրար զուգահեռող ու երբեմն իրարամերժ եղանակով՝ միասնության և ինքնուրույնության միջոցով։
Նախ, սա այն վարակն է, որ մարդուց մարդու է փոխանցվում։ Դեռևս դեպքեր չկան կենդանիների մոտ, որը չի էլ կարելի բացառել։ Մարդկանց ֆիզիկական շփումները բացառելով, հնարավորինս քչացնելով և/կամ շփման դեպքում ապահովության ու պաշտպանության միջոցներն օգտագործելով այն կդադարի փոխանցվել։
Ինքնուրույնություն. Յուրաքանչյուր մարդ ինքնուրույն՝ պատասխանատվություն կրելով իր համար, իր ընտանիքի ու պետության համար, սիրելով կյանքը ստեղծում է այն պայմանները, որով իրականացնում է վերոգրյալները՝ ֆիզիկական շփումները բացառել, հնարավորինս քչացնել և/կամ շփման դեպքում ապահովության ու պաշտպանության միջոցներն օգտագործել։ Ի զարմանս մեզ, ամենմեկիցս է կախված աշխարհի ճակատագիրը։ Մենք ամեն մեկս այս աշխարհի հերոսներն ենք։ Եվ մեր հերոսությունը, առաքելությունը կայանում է սիրո և պատասխանատվության մեջ։
Միասնություն. Մենք մասնագետներ չենք բոլոր ոլորտների։ Իհարկե, կարծիք ունեն, խելացի ենք, չհամակերպվող ենք, համառ ենք, լավն ենք։ Սակայն աշխարհը, քանի որ ունի անցած պատմություն և դրա հետևանքով ձևավորվել են թե պետությունները, թե միջազգային պետականահեն կազմակերպությունները, որոնք ունեն ոլորտային մասնագիտացում, և ոչ առաջին անգամ են հաղթահարում պանդեմիաները, այսնիքն ունեն փորձ, շատ մեծ փորձ, ապա հետևում ենք նրանց ցուցումներին։ Այն դառնալի վիճակագրությունը, որ վերևում գրել եմ, դա մի բջիջ է իրենց վիճակագրական շտեմարաններում, որն ավելի ճշգրիտ են վարում իրենք և մեզ ցուցումներ տալուց հիմնվում են գիտական, հիմնավորված փաստերի վրա։
Այս ամենով հանդերձ, այո, այդքան դյուրին է մեր հերոսական անելիքները՝ ֆիզիկական շփումները բացառել, հնարավորինս քչացնել և/կամ շփման դեպքում ապահովության ու պաշտպանության միջոցներն օգտագործել, և թող այդ հեշտությունը մեզ իրավունք չվերապահի մատերի արանքով նայել իրականությանը։ Մեր սերը և պատասխանատվությունը ինքներս մեր և միմյանց հանդեպ կարող է հաղթել այս պանդեմիան։
Հարկավոր է ևս մեկ անգամ ընդգծել, որ այս վարակը ապրում է կենդանի օրգանիզմում։ Նա ուզում է ապրել ու տարածվել։ Սա բոլոր վարակների բնույթն է։ Իրեն լիարժեք վերացնելն անհնար է։ Ինքն արդեն բնության մաս է։ Բայց իրեն հնարավոր է չեզոքացնել՝ տարածումից խուսափելու միջոցով, այնքան ժամանակ, մինչև պատվաստանյութը հայտնաբերվի և հասանելի դառնա բոլորին։
Առողջություն բոլորիդ
ի խորոց սրտի
Հ.Գ. Թվերը վերցված են www.worldometers.info-ից, որը օգտվում է պետական և ԱՀԿ վիճակագրությունից։
https://www.facebook.com/NarekMasisAyvazyan/posts/3852413614770504
