fbpx
Քաղաքականություն

Առաջարկում եմ Ազգային ժողովը ցրել․Սասուն Միքայելյան(ՏԵՍԱՆՅՈւԹ)

Ազգային ժողովի նիստում այսօր  «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը առաջարկել է  քվորում չապահովել, որ ԱԺ նիստերը չկայանան, քանի որ նիստի գալով իրենք վատ օրինակ են ծառայում քաղաքացիների համար:

Էդմոն Մարուքյանը հավելել է, որ ԱԺ հերթական նիստերի օրակարգում չկան հրատապ անհետաձգելի հարցեր:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը Էդմոն Մարուքյանի ելույթից հետո տեղից բացականչել է․ «Առաջարկում եմ Ազգային ժողովը ցրել»:

«Մենք այսօր ունենք հայտարարությունների ժամ, վաղը ունենք կառավարության հետ հարցուպատասխանի ֆորմատ»,―նշել է նիստը վարող ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը։

«ԱԺ-ն ոչ միայն օրենսդրության շրջանակներում է իր գործունեությունը ծավալում»,-հավելել է Վահե Էնֆիաջյանը։

Նշենք, որ ԱԺ հերթական նիստերի օրակարգում ընդգրկված է 25 հարց:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ