ՀՔԾ-ն մեղադրանք է առաջադրել պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին։ Այսօր ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանն «Ազատությանը» փոխանցել է,որ նախկին բարձրաստիճան զինվորականը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի`ավելի քան 3 միլիոն դոլար գույքի վատնման մեջ։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։
Հիշեցնենք, որ մարտի 2-ին Սեյրան Օհանյանը որպես կասկածյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարք` առանձնապես խոշոր չափերի` 1,046,400,000 ՀՀ դրամ արժողությամբ գույքի վատնում կատարելու կասկածանքով: