Հարավային Կորեան դիտարկում Է երկրի նախագահ Մուն Չժե Ընի և ԿԺԴՀ-ի Պետխորհրդի նախագահ Կիմ Չեն Ընի գագաթնաժողովի անցկացման հնարավորությունն ապրիլի վերջին:
«Ապրիլի 27-ին լրանում Է Մուն Չժի Ինի և Կիմ Չեն Ընի առաջին գագաթնաժողովի անցկացման մեկ տարին և խորհրդանշական կլիներ, եթե երկու ղեկավարները վերստին հանդիպեին ու ամփոփեին այդ ժամանակաշրջանի արդյունքները»,- հրատարակությունը մեջբերել Է աղբյուրի խոսքը:
Նաև նշվում էմ, որ Մուն Չժե Ինն ապրիլի 10-ին ԱՄՆ սկսվող երկօրյա այցի ընթացքում կարող Է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին առաջարկել մայիսին Կիմ Չեն Ընի հետ նոր հանդիպում անցկացնել Կորեայի Հանրապետության և ԿԺԴՀ-ի սահմանի Փանմունջոմ բնակավայրում:
Թրամփի հետ ներկայիս գագաթնաժողովի ընթացքում Մուն Չժե Ինը նաև կարող Է նրան առաջարկել ԿԺԴՀ-ի միջուկային հիմնախնդրի լուծման նոր ռազմավարություն, որին համապատասխան նախ Փհենյանը պետք Է ապամոնտաժի Յոնբյոնի միջուկային համալիրը, ինչից հետո ԱՄՆ-ը կթուլացնի հակահյուսիսկորեական պատժամիջոցները:
