Սեուլում տղամարդը հրկիզել է իրեն Ճապոնիայի դեսպանության մոտ։ Այս մասին հաղորդում է AP-ը։
Ոստիկանության հայտարարության համաձայն՝ 70 տարեկան տղամարդը հրդեհել է մեքենան, որը կայանել էր Ճապոնիայի դեսպանության շենքի առջև։
Ոստիկանությունը տեղեկացրել է, որ Կիմ ազգանունով տղամարդը ողջ է մնացել և հասցվել է հիվանդանոց, բայց անգիտակից վիճակում է։
Նրա գործողությունների դրդապատճառն առայժմ հայտնի չէ։ Ոստիկանությունը տեղեկացրել է, որ տղամարդու մեքենայում հայտնաբերվել են դյուրավառ նյութեր։ Նրանք ասել են, որ քննում են մեքենան և տեսահսկման սարքերը ու զրուցում շենքի պաշտոնյաների հետ։
Ինքնահրկիզումը տեղի է ունեցել Սեուլի և Տոկիոյի հարաբերությունների կտրուկ վատթարացման ֆոնին, քանի որ Ճապոնիան վերջերս խստացրել է որոշ բարձրտեխնոլոգիական նյութերի արտահանման վերահսկողությունը։
