fbpx
Հասարակություն

Քաղաքացին հոսպիտալացվել է գազօջախին ծխացող կերակրի հետևանքով

Հուլիսի 19-ին, ժամը 11:01-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ծուխ է նկատում Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Իսահակյան թաղամասի 3/2 շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ գազօջախին ծխացել է կերակուր: Բնակիչ Գ.Ս.-ի (ծնված 1960 թ.) ինքնազգացողությունը վատացել է (հավանաբար ծխահարվել է). անհրաժեշտ է շտապօգնություն:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և տուժածին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Քաղաքացին հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ