fbpx
Առողջապահություն

Սև լոբին և ընկույզը երկարարացնում են կյանքը. Daily Mail

Երկարակեցությունը հետազոտող ամերիկացի գիտնական Դեն Բյութների համոզմամբ՝ ամեն օր սև լոբի և ընկույզ ուտելը նվազեցնում է սրտի հիվանդությունների և շաքարախտի ռիսկը և երկարացնում է կյանքը: Դրա մասին հայտնել է Daily Mail-ը։

Բյութները պարզաբանել է, որ սև լոբին ու ընկույզն այսպես կոչված «կապույտ գոտիների»՝ երկարակյացներով բնակեցված աշխարհի մի քանի փոքր տարածաշրջանների բնակիչների ամենօրյա սննդակարգի մի մասն են:

Բջջանյութով հարուստ ընկույզն ու սև լոբին օգնում են նվազեցնելու բորբոքումներն աղիքներում և ամբողջ օրգանիզմում: Ցածր ինտենսիվության մշտական բորբոքումը բազմաթիվ հիվանդությունների, ներառյալ՝ քաղցկեղի համար ռիսկի գործոն է:

Վերոնշյալ մթերքները հարուստ են նաև սպիտակուցով։ Սույն սննդային բաղադրիչն օգնում է նվազեցնելու քաղցի զգացումը և կանխնում գիրության և ավելորդ քաշի հանգեցնող և շաքարախտի զարգացման ռիսկը մեծացնող շատակերությունը:

Հետազոտողը նշել է, որ հունական ընկույզը ի թիվս այլևայլի աչքի է ընկնում է սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը նվազեցնող լինոլաթթվի և Օմեգա-3 ճարպաթթուների բարձր պարունակությամբ։

Բյութները միաժամանակ վկայակոչել է Ճապոնիայի, Շվեդիայի և Հունաստանի այսպես կոչված «կապույտ գոտիներում» բնակվող՝ 2004 թվականի բազմաթիվ տարեց մարդկանց առնչվող մի ուսումնասիրություն: Ըստ այդ ուսումնասիրության արդյունքների՝ լոբազգիներ ուտողներն ավելի երկար են ապրել, քան մյուսները: Ըստ այդմ, օրական օգտագործվող յուրաքանչյուր 20 գրամ լոբին նվազեցնում է վաղաժամ մահվան ռիսկը 7%-ով։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ