Հուլիսի 10-ին հաղորդագրություն է տարածել Շրջակա միջավայրի նախարարությունը և հայտնում է.
«Քաղաքացիների ջրափնյա հանգիստը կազմակերպելու նպատակով այսօրվանից՝ հուլիսի 10-ից, կսկսեն գործել «Սևան» ազգային պարկի երեք հանրային լողափերը, որտեղ մուտքը ազատ է և կտրամադրվեն հետևյալ անվճար ծառայությունները՝
ավտոկայանատեղի
շվաքարաններ
հանդերձարաններ
սանհանգույցներ
Հանրային լողափերում կիրականացվի ջրափրկարարական ծառայություն, կգործեն բուժկետեր և կապահովվի հասարակական կարգի պահպանություն»,-ասվում է հաղորդագրության մեջ։