Հուլիսի 9-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել և հերքում է Ադրբեջանի ՊՆ-ի կողմից տարածված հերթական ապատեղեկատվությունը:
«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տարածել է հաղորդագրություն, ըստ որի՝ հուլիսի 9-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Գեղարքունիքի սահմանագոտու ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
- Ադրբեջանի ՊՆ֊ն կրկին ապատեղեկատվություն է տարածել
- ՀՀ ՊՆ ՌՎԾ նախկին պետը հրապարակել է պետական գաղտնիքներ․ ԱԱԾ
Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը. հայկական կողմը կրակ չի բացել և, ինչպես արդեն նշել ենք, անհրաժեշտության դեպքում իրականացնում է միայն հակառակորդին հակազդելու գործողություններ»։

