Օգոստոսի 27-ին ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունՇրջակա միջավայրի նախարարությունը հայտնել է, որ «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և «ԱրմԴայվինգ սուզորդների ակումբ» ՀԿ-ի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր:
«Այսուհետ երկու կողմերը պետք է միավորեն իրենց ջանքերը և միջոցները՝ Սևանա լճի ստորջրյա ավազանի ուսումնասիրության, լճի հատակում առկա ձկնորսական պոլիէթիլենային ցանցերի հայտնաբերման և դուրս բերման, Սևանա լճի և նրա հարակից տարածքների մաքրման ուղղությամբ։
- Արջի քոթոթի սպանության առթիվ Շրջակա միջավայրի նախարարությունը դիմել է ոստիկանություն
- Շրջակա միջավայրի նախարարությունը հրապարակել է Ամուլսարի վերաբերյալ եզրակացությունը
Ըստ հուշագրի՝ աշխատանքների արդյունավետ իրականացման համար կողմերը կաջակցեն միմյանց համապատասխան սարքավորումներով, տեխնիկական միջոցներով:
Բացի այդ, հուշագրի շրջանակներում պայմանավորվածություն է ձեռք բերվել «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում էկոտուրիզմի խթանման, էկոզբոսաշրջային միջոցառումների կազմակերպման ուղղությամբ համատեղ քայլեր անել»,- ասվում է հաղորդագրության մեջ:
