fbpx
Էկո

18:19 11/9/2019

Շրջակա միջավայրի նախարարությունը հրապարակել է Ամուլսարի վերաբերյալ եզրակացությունը

Շրջակա միջավայրի նախարարությունը հրապարակել է ՀՀ վարչապետի հանձնարարականի հիման վրա իրականացված Ամուլսարին վերաբերող փաստաթղթերի և նոր ՇՄԱԳ կատարելու անհրաժեշտության մասին եզրակացությունը:

Նախարարությունը ներկայացնում է պետական կառավարման լիազոր մարմինների և ՀՀ ԳԱԱ-ի, էլարդ (Elard) և TRC ընկերությունների դիրքորոշումը «Լիդիան Արմենիայի» ՓԲԸ-ի փաստաթղթերի (այդ թվում՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության) վերաբերյալ: Նախարարությունն ուսումնասիրել է նաև «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի, Lydian Internatioanl LTD, Golder Associates, Glabal Resosrce engineering ընկերությունների պաշտոնական կայքերում տեղադրված նյութերը:

Ըստ եզրակացության՝ ՇՄԱԳ հաշվետվությամբ ամրագրված է, որ Արփա և Դարբ գետերի հոսքի պատմական տվյալներ հասանելի չեն, իսկ ծրագրի հարևանությամբ Արփա գետի վրա, Կեչուտի ջրամբարից վերև ջրաչափական կայաններ չեն հայտնաբերվել: Արփա գետի վրա Կեչուտի ջրամբարից 4.0 կմ հոսանքով վերև 1957 թվականից առ այսօր գործում է ԱԻՆ Հիդրոօդերևույթաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն ՊՈԱԿ-ի Արփա-Ջերմուկ հիդրոլոգիական դիտակետը: Համաձայն, այդ ՊՈԱԿ-ի տվյալների 2015-2018 թթ. կտրվածքով Ջերմուկի և Որոտանի լեռնանցք օդերևույթաբանական կայաններում գրանցվել է դիտված վտանգավոր օդերևույթաբանական երևույթների ավելացում: Քանի որ ծրագրի տարածքն աչքի է ընկնում հորդառատ անձրևներով, հետևաբան անհրաժեշտ է հաշվարկել հանքի տարածքից ձևավորվող՝ Կեչուտի ջրամբար թափվող «Պուճուր գետ» գետակի վտակի 0.1% ապահովվածության առավելագույն ելքերը:

Այդ անանուն վտակը սկիզբ է առնում դատարկ ապարների լցակույտի տարածքից և վարարման ընթացքում կարող է հանգեցնել ընդերքօգտագործման թափոններով Կեչուտի ջրամբարի աղտոտման:

Շրջակա միջավայրի նախարարը հղում անելով եզրակացություններին և օրենքին, խնդրում է վարչապետի հանձնարարականը՝ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին իրականացնել ստուգումներ:

Վերեվ